Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «Մարիոթում» և «Քարֆուրում»![]() 25 հուլիսի 2026 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիների շրջանում գրանցված հնարավոր սննդային թունավորման դեպքերի կապակցությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է այն սննդատեսակների ու մատակարար կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ ստուգումներ են իրականացվելու։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով: Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝ «Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա»– սաղմոնով կրուասան «Մարիոթ Արմենիա»– ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով, «Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ – ելակ: ՍԱՏՄ-ն ստուգումների արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություն կհրապարակի։ Սննդային թունավորման դեպքերը գրանցվել են Ֆրանսիայի դեսպանատանը ընդունելությունից հետո: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |