Արամ Վարդևանյանը կարող է առաջադրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում![]() 25 հուլիսի 2026 - 11:45 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստանի» ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Արամ Վարդևանյանը կարող է առաջադրվել Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու՝ զբաղեցնելու ընդդիմությանը վերապահված պաշտոնը։ Լրագրողների հետ զրույցում դա չի բացառել «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխվորող Նարեկ Կարապետյանը, հայտնում է Auroranews.am-ը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը։ Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |