Բաքվի դատարանը «հիմնազուրկ է» անվանել Արցախի նախկին նախագահների վերաքննիչ բողոքները![]() 25 հուլիսի 2026 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է Արցախի Հանրապետության նխկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքների քննությունը։ Դատական նիստը շարունակվել է պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների ելույթներով, հայտնում է APA-ն: Գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության բաժնի պետ Աբբաս Աբբասլին, անդրադառնալով Արայիկ Հարությունյանի՝ «Հայաստանի կողմից ստեղծված և հովանավորվող հանցավոր միավորումում ունեցած դերի վերաբերյալ ապացույցներին», հայտարարել է, որ Հարությունյանի վերաքննիչ բողոքն անհիմն է։ Գլխավոր դատախազության պետական մեղադրանքի պաշտպանության վարչության բաժնի դատախազ Անար Ալեքբերովը նշելով է, որ Բակո Սահակյանի վերաքննիչ բողոքն անհիմն է։ Պետական մեղադրանքի պաշտպանության վարչության բաժնի դատախազ Սևինջ Գասիմովան, վկայակոչելով Արկադի Ղուկասյանին վերագրվող «հանցագործությունների վերաբերյալ ապացույցները», հայտարարել է, որ նրա վերաքննիչ բողոքն անհիմն է։ Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների պնդմամբ՝ գործի նյութերում արտացոլված հանգամանքները հաստատվել են տուժողների ու վկաների ցուցմունքներով, դատական փորձաքննությունների եզրակացություններով, իրեղեն ապացույցներով, փաստաթղթերով, դեպքի վայրի զննության արձանագրություններով և քրեական գործով հավաքված այլ ապացույցներով։ Մեղադրող կողմն իր ելույթներում պնդել է, որ մեղադրյալների ներկայացրած վերաքննիչ բողոքներն անհիմն են։ Դատարանի հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 27-ին։ Բաքվի ռազմական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանն ու Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |