ԶԼՄ․ Կորցնելով ռուսական շուկան՝ ՀՀ-ն կարող է զրկվել պանրի արտահանումից եկամուտների մոտ 80%-ից![]() 25 հուլիսի 2026 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսական շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ից, գրում է ՌԻԱ Նովոստին»՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։ 2025 թվականի արդյունքներով արտասահմանյան երկրներ պանրի մատակարարումներից ստացված ՀՀ եկամուտը հասել է 16․4 միլիոն դոլարի, որից 13․5 միլիոն դոլարը բաժին է ընկել ռուսական շուկային։ Միաժամանակ Ռուսաստանը ոչ միայն հայկական պանրի խոշորագույն ներմուծողն է եղել, այլև միակ երկիրը, որն ամեն ամիս կայուն կերպով այս արտադրանքը գնել է միլիոնավոր դոլարների հասնող գումարներով։ 2025 թվականին հայկական պանրի մյուս խոշոր գնորդների թվում են եղել ԱՄՆ-ն՝ 1․8 միլիոն դոլարի ծավալով, և Վրաստանը՝ 670․9 հազար դոլարով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» տեղեկացրել է, որ տեղական ձեռնարկություններում իրականացված ստուգումից հետո մտադիր է ժամանակավորապես սահմանափակել Հայաստանից ամբողջ կաթնամթերքի մատակարարումները։ Հունիսի 12-ից գերատեսչությունը նաև կասեցրել է Հայաստանից ամբողջ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ձեռնարկված միջոցները պայմանավորված են ոչ թե քաղաքական պատճառներով, այլ որակի հետ կապված խնդիրներով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |