Խուդաթյանն Իրանում քննարկել է էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերը

Խուդաթյանն Իրանում քննարկել է էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ հանդիպմանը նշել է, որ էներգետիկ ոլորտը երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը երկու երկրների էներգետիկ համակարգերի փոխկապակցվածության ամրապնդման, էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի ավելացման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Նախարարները նաև քննարկել են վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը և նոր ներդրումային նախաձեռնությունների խթանումը։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի նպաստ երկու երկրների էներգետիկ անվտանգության և կայուն զարգացման։

Խուդաթյանն այցելել է իրանական Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կառուցվող նոր թունելի շինհրապարակ, ինչպես նաև «Թեհրան – հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն։ Նախարարը շրջայց է իրականացրել երկու տեղամասում էլ և ծանոթացել կատարվող աշխատանքներին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---