Gaz de France-ը մասնակցելու է «Աբշերոն» գազային բլոկի մշակմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Gaz de France SUEZ»-ը (GDF/SUEZ) ստացել է 20 տոկոս բաժնետիրային մասնակցություն «Աբշերոն» գազային բլոկի հետազոտման եւ մշակման հեռանկարային նախագծում Կասպիայի ադրբեջանական մասում:



GDF/SUEZ-ը կարողացել է դառնալ նախագծի մասնակիցը` 20 տոկոսով զիջելով միայն «Աբշերոն» բլոկի մեկ այլ մասնակցի` ֆրանսիական Total-ին, որին պատականում էր 60 տոկոս պայմանագրում:



Երեք տարիների ընթացքում «Աբշերոն» բլոկում հորատվելու է մեկ հորանցք մոտ 100 մլն դոլար արժողությամբ: Հորանցքի նախագծային խորությունը գերազանցելու է 6500 մետրը: Հորատումը կարող է սկսվել մինչեւ տարեվերջ: Հետագայում եւս երեք տարիների ընթացքում հնարավոր է երկու հորանցքների հորատում: «Աբշերոն» բլոկը գտնվում է Բաքվից 100 կմ հեռավորության վրա 5000 մ խորությամբ, հաղորդում է Trend գործակալությունը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---