Ավանում և Դավթաշենում չնախատեսված վայրերում առևտրից մոտ 7 տոննա ապրանք է առգրավվել![]() 27 հուլիսի 2026 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում չնախատեսված վայրերում առևտուր իրականացնողներից առգրավվել է ընդհանուր մոտ 6 տոննա 800 կգ տարբեր ապրանքատեսականի, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն այս վարչական շրջաններում ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առևտուր իրականացնելու դեպքերով համապատասխան արձանագրություններ է կազմել և կազմակերպել առգրավման գործընթացը։ Իրականացված միջոցառումների արդյունքում Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև 300 ծաղիկ։ Դավթաշեն վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավել են մոտ 3 տոննա 600 կգ տարբեր ապրանքատեսականի։ Նշվում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |