Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հիասթափված է ցեղասպանության հարցը Քնեսեթից հանելու համար

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը հիասթափված է ցեղասպանության հարցը Քնեսեթից հանելու համար

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը խոր հիասթափություն է արտահայտել Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկված բանաձևն Իսրայելի խորհրդարանի քվեարկությունից հանելու կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Պատրիարքության հայտարարության մեջ:

«Այս երևույթը մտահոգության տեղիք է տալիս, քանի որ Ալիևի վարչակարգը, ըստ երևույթին, ի վիճակի է ազդելու թե՛ իսրայելացի պաշտոնյաների քաղաքական հաշվարկների և թե՛ այն հարցերի վրա, որ Քնեսեթը պատրաստ է քննարկելու»,-ասվում է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար պատասխանատու Ադրբեջանի վարչակարգը կարող է հետաձգել կամ որոշել, թե ինչը կարող է ներկայացվել Քնեսեթի քննարկմանը։

«Քնեսեթի օրենսդրական օրակարգն ու քննարկումները հարցեր են, որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո:

Հայոց ցեղասպանությունն անփոփոխ պատմական փաստ է, որի մասին ճշմարտությունը կախված չէ քաղաքական հանգամանքներից և մնում է ամուր հաստատված պատմական փաստաթղթերի շնորհիվ։ Ուստի, մենք կրկին դիմում ենք Իսրայել պետությանը՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով իսկ միանալով երեսուներկու այլ երկրների, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Մենք ողջունում ենք Իսրայելի բարոյական տեսանկյունից արդարացի ճանաչումը՝ որպես պատմական փաստի ևս մեկ հաստատում»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրիարքությունը նաև Թուրքիային է կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել պատմական փաստերի ժխտումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իսրայելը հետաձգել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։ Նշվել է, որ Իսրայելի կառավարությունն այդ քայլին է գնացել՝ հաշվի առնելով, այսպես ասած, դիվանագիտական զգայուն պահը. Իրանի հետ հրադադարի ռեժիմի խախտումից հետո տարածաշրջանում լարվածությունն աճել է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---