Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը![]() 27 հուլիսի 2026 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Նախկին դատավոր Գիվի Հովհաննիսյանը, որի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը նախորդ ամիս դադարեցրել է, վերականգնել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրը, հայտնում է Factor.am-ը: Հովհաննիսյանը փաստաբանական գործունեությամբ զբաղվել է 2008 թվականից, իսկ 2022 թվականին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ 2025 թվականի հունիսի 25-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է նրա լիազորությունները՝ որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ դատավորն աշխատանքի է ընդունել օգնականի, որի հետ ունեցել է անձնական հարաբերություններ։ Այս հանգամանքը դիտարկվել է շահերի բախման համատեքստում։ Մինչդեռ Հովհաննիսյանը պնդել է, որ այն պահից, երբ իր և օգնականի հարաբերություններն անձնական բնույթ են ստացել, օգնականն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նշված հանգամանքների առնչությամբ քննվել է նաև քրեական վարույթ, որը, սակայն, կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով։ Գիվի Հովհաննիսյանին վերաբերող քրեական և կարգապահական վարույթներին նախորդել են Դատախազության համար մի շարք անցանկալի դատական որոշումներ։ Մասնավորապես, Հովհաննիսյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ բացակայելու արգելքը։ Նա նաև ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին թույլատրել է բուժման նպատակով լքել Հայաստանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |