Եկամուտների հայտարարագիրը հնարավոր կլինի լրացնել լիազորված անձի միջոցով![]() 27 հուլիսի 2026 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը, հայտնում է ՊԵԿ-ը: «Օրինակ՝ եթե հայտարարատու եք, բայց գտնվում եք արտերկրում, ապա լիազորված անձի միջոցով կկարողանաք առանց դժվարության ներկայացնել ձեր հայտարարագիրը»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Հայտարարատուն կարող է նշել լիազորության գործողության ավարտի ամսաթիվը, որի լրանալուց հետո լիազորված անձը համակարգում այլևս չի կարողանա որևէ գործողություն իրականացնել։ Մեկ այլ անձի լիազորել կարելի է 2 եղանակով:
Յուրաքանչյուր տարի ՀՀ քաղաքացի հանդիսացող և չափահաս դարձածանձինք պետք է առցանց եղանակով ներկայացնեն եկամուտների հայտարարագիր` նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ։Հայտարարագրում ներկայացվող եկամուտները բաժանվում են 2 խմբի՝ հարկվող և չհարկվող: Արդեն հարկված եկամուտների համար նոր պարտավորություններ չեն առաջանալու։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |