Դատարանն ապօրինի է ճանաչել Armat Media-ի խուզարկությունը

Դատարանն ապօրինի է ճանաչել Armat Media-ի խուզարկությունը

PanARMENIAN.Net - Armat Media լրատվական գործակալությունում իրականացված խուզարկությունն ապօրինի է ճանաչվել, հայտնում է լրատվամիջոցը:

«Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Հունիսի 5-ին Քննչական կոմիտեն Խուզարկություններ է իիրականացրել Armat media-ի խմբագրությունում, առգրավել աշխատակիցների համակարգիչներն ու հեռախոսները։

«Ուժեղ Հայաստանի» անդամ Ալիկ Ալեքսանյանը մեղադրվում է խոշոր չափերով փողերի լվացման և ընտրակաշառք տալու համար։ Նա այժմ կալանքի տակ է:

Ըստ ՔԿ-ի՝ Ալեքսանյանը, որպես «Մեր ձևով» հասարակական կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն, 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի մարտը «Տաշիր» հիմնադրամից ստացել է մոտ 4․4 մլն դոլար և 230 հազար եվրո՝ նվերների ու փոխառությունների տեսքով։

 Ուշագրավ
---