Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ժամանում է Մոսկվա

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ընթացիկ շաբաթվա վերջում աշխատանքային այցով ժամանում է Մոսկվա: Մոսկվայում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը բանակցություններ է վարելու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի հետ նա հանդիպել էր դեռեւս հունական Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում:



«Թուրքիան միշտ բարյացակամորեն է վերաբերվել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերություններին եւ համագործակցության մեխանիզմներին: Չնայած նրան, որ Կորֆուում ՆԱՏՕ-ի եւ ՌԴ ներկայացուցիչների հանդիպումը սիմվոլիկ բնույթ ուներ, ամեն դեպքում, երկխոսության ճանապարն արդեն բաց է»,- հայտարարել է թուրք դիվանագետը, որը ցանկացել է անհայտ մնալ:



Մինչեւ այցելությունը Մոսկվա Դավութօղլուն երկօրյա այցով ժամանելու է Բուխարեստ, իսկ հուլիսի 3-4-ը կմեկնի Ռուսաստան, գրում է Today's Zaman թուրքական թերթը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---