ՌԴ-ում ոչնչացրել են Բելառուսից կեղծ փաստաթղթերով ներկրված հայկական վարդերի խմբաքանակը![]() 28 հուլիսի 2026 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ոչնչացրել են Բելառուսից կեղծ փաստաթղթերով ներկրված հայկական վարդերի խմբաքանակը: Դա իրականացվել է հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում՝ Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի «Ռոսսելխոզնադզորի» վարչության վերահսկողությամբ: Գերատեսչության կայքում նշվում է, որ որոշումն ընդունվել է Ռուսաստան կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով: 2026 թվականի հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները Սմոլենսկի մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել և կասեցրել են 39,200 ծաղիկի տեղափոխումը։ Խմբաքանակը տեղափոխող տրանսպորտային միջոցը, որը վարել է Բելառուսի քաղաքացի, ուղևորվել է Մինսկի մարզից դեպի Մոսկվա։ Միևնույն ժամանակ ուղեկցող փաստաթղթերում փոխադրողը բեռը հայտագրել է որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող խմիչքներ։ Բեռնատարի զննության ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար չեն ներկայացվել բուսասանիտարական հավաստագրեր և ապրանքաուղեկցող փաստաթղթեր։ Պահպանված մակնշման պիտակների հատվածներում նշված է եղել, որ ծաղիկները հայկական ծագում են ունեցել։ Քանի որ տվյալ ապրանքատեսակների մատակարարումը ռուսական շուկա արգելված է, իսկ արտադրանքի անվտանգության և դրա օրինական տեղափոխման փաստը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը որոշել է ոչնչացնել վարդերի այդ խմբաքանակը։ Փոխադրողը վարչական պատասխանատվության է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 10.2-րդ հոդվածի համաձայն։ Հունիսի 12-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել Ռուսաստան ներմուծվող, ինչպես նաև երկրի տարածքով տարանցվող Հայաստանից ծագած և Հայաստանից առաքված կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի նկատմամբ։ Այդ սահմանափակումները սահմանվել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ երկրի տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների ներթափանցումը կանխելու նպատակով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |