Անհետ կորածների հարազատները պատասխան չեն ստացել․ Գնալու են ԱԱԾ՝ իրենց քայլերի մասին իրազեկելու![]() 28 հուլիսի 2026 - 11:11 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները մեկ շաբաթ ժամանակ էին տվել կառավարությանը՝ իրենց զավակների որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար, սակայն սահմանված ժամկետն ավարտվելուց հետո որևէ պատասխան չեն ստացել։ Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ ծնողների մասնակցությամբ քննարկում և խորհրդակցություն են անցկացրել, որոշել հետագա անելիքները և գնալու են ԱԱԾ, հայտնում է «Փաստինֆոն»։ Կառավարության շենքի դիմաց նախորդ շաբաթ Ղուկասյանը հայտարարել է, որ պատրաստվում են մեկնել Հակարիի կամուրջ, որպեսզի ադրբեջանական կողմից նույն կարգավիճակ ունեցող անձանց հետ կապ հաստատեն և փոխադարձ աջակցությամբ տեղեկություններ ստանան իրենց անհետ կորած հարազատների վերաբերյալ։ Ղուկասյանը նշել է, որ նպատակը իշխանությունների դեմ որևէ բան անելը չէ, այլ իրենց երեխեքի որոնման հարցն է, խողովակ գտնելը։ «Եթե այսօր իշխանությունը գործ չի անում, մենք մեր խողովակը գտնենք, ու կարծես արդեն նշմարվում են այդ խողովակները»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությանը նախապես տեղեկացնելու են իրենց ծրագրերի մասին, որպեսզի հետագայում որևէ խնդիր չառաջանա։ «Ծնողներով ընդհանուր որոշել ենք, որ պետք է ԱԱԾ գնանք, ասենք, թե ինչ ենք անում, որպեսզի հետագայում այլ խնդիրներ չունենանք»,- ասել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |