Սևանա լճի մակարդակը տարեսկզբից բարձրացել է 57 սանտիմետրով![]() 28 հուլիսի 2026 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ տվյալները։ Ըստ ներկայացված տեղեկատվության՝ 2026 թվականի հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը նվազել է 2 սմ-ով և հուլիսի 26-ի դրությամբ կազմել է 1900.79 մետր։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 16 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ՝ 57 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.347 մլն մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ՝ 161.364 մլն մ³։ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը, ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների, հուլիսի 20-26-ը ներառյալ կազմել է 5.825 մլն մ³, իսկ հուլիսի 2-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ ընդհանուր գումարային բացթողումը հասել է 13.049 մլն մ³։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |