Հայաստանը գտնվում է ԵԽԽՎ սովորական հսկողության տակ

PanARMENIAN.Net - «Ես համաձայն չեմ այն գնահատականների հետ, որոնք հնչում են մեր հասարակության մեջ, որ հերթական բանաձեւը հաղթանակ է կամ պարտություն: Իրականում այդ եւ ԵԽԽՎ նախկին բանաձեւերը լրացնում են միմյանց, եւ այդպիսի օբյեկտիվ գնահատականը ողջունելի է մեր կողմի համար»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ ավելացրել , որ ԵԽԽՎ 1677 բանաձեւում խոսվում է այն մասին, որ անցած 15 ամիսների ընթացքում Հայաստանը լուծել է խնդիրների մեծամասնությունը, որոնք արտացոլում են գտել նախկին բանաձեւերում:



Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ ԵԽԽՎ-ն մտադիր է ուսումնասիրել 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ կապված բանտարկյալների գործերը, որոնք համաներման չեն արժանացել: Բացի դրանից, զեկույցում երաշխավորագիր կա իրավապահ մարմիններ ինքնակամ ներկայանալու դեպքում չձերբակալելու հետախուզության մեջ գտնվողներին:



Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ տվյալ պահին Հայաստանը գտնվում է սովորական հսկողության տակ: «ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ Հայաստանի հարցը չի քննարկվելու, եթե իհարկե, երկրում տեղի չունենան անսպասելի փոփոխություններ»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---