ԶԼՄ․ Հայաստանում ռուսաստանցիների կողմից բնակարանների պահանջարկն աճել է

ԶԼՄ․ Հայաստանում ռուսաստանցիների կողմից բնակարանների պահանջարկն աճել է

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիները վերջին շրջանում ավելի հաճախ են բնակարաններ որոնում Հայաստանում, իսկ Երևանի վարձակալության շուկայում գներն աճել են։ Այս մասին հայտնել է «Վերստկան»՝ հղում անելով տեղացի անշարժ գույքի գործակալներին։

Ռիելտորների խոսքով՝ իրենք նկատել են ռուսաստանցիների կողմից բնակարանների նկատմամբ «հսկայական պահանջարկ», ընդ որում նրանց մեծ մասը նախընտրում է տեղափոխվել Երևան, գրում է Meduza-ն:

Նրանց գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակը հիշեցնում է 2022 թվականը։ Նրանք նաև նշել են, որ վերջին երեք ամիսների ընթացքում Երևանի վարձակալության շուկայում գներն աճել են մոտ 30 տոկոսով։

Պարբերականն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ռուսաստանցիների շրջանում հայտնի անշարժ գույքի որոնման տելեգրամյան ալիքներից մեկում ամեն օր հրապարակվում են տասնյակ նոր հայտարարություններ այն մարդկանցից, որոնք արդեն ժամանել են Հայաստան կամ ծրագրում են աշնանը արտագաղթել։

«Yandex wordstat»-ի տվյալներով՝ հուլիսի 13-19-ն ընկած շաբաթվա ընթացքում «բնակարաններ Երևանում» որոնողական հարցումների թիվը հասել է 5․2 հազարի։ Համեմատության համար նշվում է, որ 2022 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած շաբաթվա ընթացքում այդպիսի հարցումները կազմել էին 5 հազար, իսկ ամենամեծ աճը գրանցվել էր 2022 թվականի սեպտեմբերին հայտարարված մասնակի զորահավաքի ընթացքում, երբ դրանց թիվը հասել էր գրեթե 10 հազարի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---