Աննա Հակոբյանն իր կյանքին սպառնալիքներ է զգում, դատախազությունն ընթացք է տվել![]() 28 հուլիսի 2026 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան եթերում: Նա հույս է հայտնել, որ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, «որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»: Հակոբյանը նաև հորդորել է կանանց չվախենալ, չլռել բռնության դեպքերի մասին, խոսել այդ երևույթի մասին՝ հայտարարելով, որ «այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում»։ ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է 1lurer.am-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |