IDBank-ի աջակցությամբ բացվել է Khachaturian Rooftop-ը

IDBank-ի աջակցությամբ բացվել է Khachaturian Rooftop-ը

PanARMENIAN.Net - Երևանի սրտում՝ Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքում, IDBank-ի աջակցությամբ բացվել է Khachaturian Rooftop-ը՝ մայրաքաղաքի ամենագեղեցիկ տանիքներից մեկը դարձնելով ամառային մշակութային երեկոների, համերգների և անմոռանալի հանդիպումների նոր հասցեն։

Այս համագործակցությամբ IDBank-ը մեկնարկել է իր հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը։

«35 տարվա կուտակած մեր մեծ փորձն ու գիտելիքը մենք շարունակելու ենք ծառայեցնել ոչ միայն մեր զարգացմանը, այլև մեր քաղաքի և երկրի առաջընթացին՝ մեր հաջողություններով կիսվելով մեր հասարակության հետ։

Մենք արդեն հայտարարել ենք, որ 35-ամյակի առթիվ նորոգելու և Երևանին ենք նվիրելու քաղաքի սրտում գտնվող Մոսկովյան պուրակը։ Բացի այդ, պատրաստվում ենք միանալ քաղաքի կարևոր մշակութային ժառանգություն հանդիսացող ևս մեկ նախագծի, որի մանրամասները դեռ չեմ բացահայտի», - նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Մոտ 700 հանդիսատես վայելել է Khachaturian Rooftop-ի բացման համերգը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հայ սիրված կատարողների մասնակցությամբ ներկայացրել է «Երևան Գալա» համերգային ծրագիրը։

«Երևանի ամենագեղեցիկ տանիքում ենք։ Կարծում եմ՝ Ալեքսանդր Թամանյանը շենքը նախագծելիս մտածում էր, որ ժամանակի ընթացքում այս տարածքը լիարժեք կօգտագործվի» - ասել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը։

Այսպիսով, Արամ Խաչատրյան համերգասրահի պատմության նոր էջն արդեն բացված է։ Այս տանիքում ամառը խոստանում է լինել զով ու բարձրաճաշակ երաժշտությամբ հարուստ։ Օգոստոսին նոր համերգներ ու մշակութային երեկոներ են սպասվում, որոնց իրականացման գլխավոր գործընկերը կրկին IDBank-ն է:

IDBank-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---