Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցներին

Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի նոր տրանսպորտային միջոցներին

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի համար ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ Արարատի մարզի միասնական երթուղին սպասարկող ընկերությունը երթուղային ցանցը կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցով։

Նախարարը շրջել է, ծանոթացել նոր ավտոբուսների տեխնիկական հնարավորություններին և դրանցից մեկով Արտաշատ քաղաքում կատարել փորձնական երթևեկություն։

Նշվում է, որ տրանսպորտային միջոցների մի մասը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար և համալրված է օդափոխության համակարգերով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---