Կոնջորյանը եղբոր ծեծի դեպքով դատական հայցեր է ներկայացնելու զրպարտություն տարածողների դեմ![]() 28 հուլիսի 2026 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ իր եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նա նաև հավելել է, որ դատական հայցեր է ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք իրեն «կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։ Գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |