Դատարանի վճռով Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա հողամաս![]() 28 հուլիսի 2026 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ճամբարակ համայնքի՝ պահանջելով անվավեր ճանաչել 0.02 հա մակերեսով հողամասի վերաբերյալ անցկացված աճուրդը և կիրառել դրա անվավերության հետևանքները։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 21-ի վճռով ամբողջությամբ բավարարել է ներկայացված հայցը։ Դատարանի վճռով անվավեր է ճանաչվել Ճամբարակ համայնքի կողմից կազմակերպված աճուրդը, ինչպես նաև որպես դրա հետևանք՝ անվավեր են ճանաչվել Ճամբարակ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2013 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և այդ պայմանագրի հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Նշվում է, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 0.02 հա մակերեսով հողամասը կվերադարձվի Ճամբարակ համայնքին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |