Արզաքանցյանի նկատմամբ կիրառել է 600,000 դրամի վարչական տույժ![]() 29 հուլիսի 2026 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք առանձին որոշումներով «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ կիրառել է ընդհանուր 600 հազար դրամի վարչական տույժ։ Այդ մասին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, գրում է Panorama.am-ը: Պատճառը եղել է այն, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև 2023 և 2024 թվականների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ ԿԿՀ-ի որոշմամբ յուրաքանչյուր խախտման համար նրա նկատմամբ կիրառվել է 200 հազար դրամի չափով վարչական տույժ։ Հանձնաժողովից նաև նշել են, որ Արզաքանցյանը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն այդպես էլ չի ներկայացրել պահանջվող հայտարարագրերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |