Հաղթանակի զբոսայգու մուտքի կամարն ու պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան![]() 29 հուլիսի 2026 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Գեղարվեստական լուսավորություն կստանան նաև Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը: Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնել է, որ վերգետնյա լարերի ստորգետնյա անցկացման ծրագիրը հասել է Ազատության պողոտա և լուսավորումը կատարվելու է այդ աշխատանքների շրջանակում: «Ազատության պողոտայում մենք իրականացնում ենք լարերի գետնանցման ծրագիրը, ինչպես նաև լուսավորության ծրագիր, որով որ լուսավորելու ենք Հաղթանակ զբոսայգու գլխավոր կամարը։ Ազատության պողոտան Սարալանջից մինչև Բաբայան խաչմերուկ նոր և գեղեցիկ տեսք է ունենալու»,- նշել է քաղաքապետը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |