Գրիգորյանը բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանի դերը հարաբերությունների զարգացման մեջ![]() 29 հուլիսի 2026 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։ Զրուցակցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը: Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին ձևավորված սերտ համագործակցության և իրեն ցուցաբերված աջակցության համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |