Սուրենյան․ Առաջիկա 5 օրում +40 աստիճան չի սպասվում

Սուրենյան․ Առաջիկա 5 օրում +40 աստիճան չի սպասվում

PanARMENIAN.Net - Հայաստանի ամբողջ տարածքում առաջիկա հինգ օրվա ընթացքում +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +35... +36 աստիճանի սահմաններում»,- նշել է Սուրենյանը:

Նա նշել է, որ այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել՝ ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 26-ին Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում, որտեղ այն հասել է 38-39 աստիճանի։

Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

2017 թվականին Արարատյան դաշտում հուլիսի 29-ին գրանցվել էր +42.6 աստիճան տաքություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---