Թրամփն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել, բազում հարցեր են քննարկել

Թրամփն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել, բազում հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ լավ է անցել։ Այդ մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում:

«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր։ Հանդիպումը շատ լավ անցավ», – գրել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Patriot համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների արտադրության լիցենզիաները, ինչպես նաև «որոշ այլ գաղափարներ, որոնք կարող են օգնել», հայտնում է Eurointegration․ua-ն:

Ուկրաինայի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով՝ առանց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության։ Նախագահները հրապարակային հայտարարություններով հանդես չեն եկել։ Զելենսկին Սպիտակ տանը անցկացրել է ավելի քան մեկ ժամ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ նախագահները քննարկել են նաև պատերազմի դադարեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը և Թրամփի հատուկ ներկայացուցիչների հնարավոր այցը Կիև։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---