Ֆեյսբուքում ՔՊ-ին սատարող քաղաքացու վերաբերյալ տեսանյութի գործը հասել է դատարան![]() 29 հուլիսի 2026 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունն ավարտել է Ֆեյսբուքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նշվում է, որ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն, ըստ քննության տվյալների, իր ֆեյսբուքյան էջում, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, հրապարակել է վերջինիս լուսանկարով և անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ՝ այդ կերպ դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք։ Հսկող դատախազի որոշմամբ Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և հետագայում դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |