Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզ է նվաճել Բաքվում![]() 29 հուլիսի 2026 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Բաքվում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արարատ Ավետիսյանը (48 կգ) բրոնզե մեդալ է նվաճել: Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկել է հունգարացի Բենեդեկ Տոմբորի հետ ու 8:0 հաշվով հաղթանակի հասել ժամկետից շուտ, հայտնում է Factor.am-ը: Արարատ Ավետիսյանը պայքարը սկսել էր հուլիսի 27-ին և մեքսիկացի (14։7) ու ուզբեկ (9։3) մրցակիցներին հաղթելուց հետո կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել էր ղազախ Ալի Ալմասին: Բաքվում անցկացվող առաջնության շրջանակում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գարիկ Խաչատրյանը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում գնահատել է թիմի ելույթն ու մրցումների կազմակերպումը, հայտնում է Factor.am-ը: «Այսօր մենք ունենք մեկ եզրափակիչի մասնակից և մեկ բրոնզե մեդալակիր։ Բացի այդ, մեր մարզիկներից մեկը զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Վաղը մեր ևս երկու ըմբիշներ կմրցեն՝ եզրափակիչ փուլ անցնելու իրավունքի համար»,- ասել է նա։ Խաչատրյանը նաև անդրադարձել է առաջնության կազմակերպման մակարդակին և Բաքվում տեղի ունեցած փոփոխություններին։ «Ես Բաքվում եղել եմ, երբ 20 տարեկան էի։ Այստեղ մրցել եմ որպես ըմբիշ։ Բայց այդ ժամանակ բոլորովին այլ էր։ Բաքուն այժմ զգալիորեն զարգացել է։ Այս սպորտային պալատը նույնպես շատ գեղեցիկ է»,- ասել է նա։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |