Ֆասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է![]() 29 հուլիսի 2026 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը մասնակցում է Սևան ստարտափ սամմիթ 2026-ին որպես ռազմավարական գործընկեր։ Միջազգային բիզնես ֆորումը մեկ հարթակում համախմբել է ստարտափների հիմնադիրների, ներդրողների, տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների և նորարար գաղափարներ ունեցող երիտասարդների աշխարհի տարբեր երկրներից: Ֆասթ Բանկը միջազգային բիզնես ֆորումին ներկայացել է առանձին տաղավարով, որտեղ այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալ Բանկի նորարարական ֆինանսական լուծումներին, թվային պրոդուկտներին և քարտային առաջարկներին։ Այս տարի ևս Բանկը սամմիթի մասնակիցների համար պատրաստել է հատուկ առաջարկներ. միջոցառման ամբողջ ընթացքում Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտը հնարավոր է պատվիրել Ֆասթ Բանկի մոբայլ հավելվածով՝ ամբողջությամբ անվճար սպասարկմամբ։ Իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար տաղավարում կներկայացվի Business Digital Mastercard ԱկնՔարտը, որը ևս հնարավոր է ձեռք բերել անվճար։ Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին սպասում են ինտերակտիվ խաղեր, նվերներ և անակնկալներ։ Սևան ստարտափ սամմիթն ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում Սևանա լճի ափին․ ֆորումն ամեն տարի համախմբում է 60 երկրներից ավելի ստարտափ թիմերի և մասնակիցների ամբողջ աշխարհից և համարվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական համաժողովը։ Ֆասթ Բանկը թվային միտումներով առաջնորդվող բանկ է և կարևորում է իր ներդրումն ու մասնակցությունը ՏՏ ոլորտի համաժողովներին։ Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |