Ռուս բլոգերը Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել․ Նրա նկատմամբ վարույթ է նախաձեռնվել![]() 29 հուլիսի 2026 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ինստագրամյան ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը սոցիալական ցանցերում քննադատել էր Վարդավառի տոնն ու դրա հետ կապված հայկական ավանդույթը, հայտնում է Factor.am-ը: Նա «ագրեսիա» էր որակել Վարդավառի ջրոցին: Համացանցում տարածված տեսանյութում «pirzhokova_pro.online» էջի օգտատերը դժգոհություն էր հայտնել Վարդավառի օրը մարդկանց միմյանց ջրելու ավանդույթից։ Նա նշել էր, որ այդ օրը ցանկանում է հեռանալ քաղաքից՝ տեղի ունեցողը բնութագրելով որպես «հայերի շինծու մշակույթի և առավելագույն անտակտության բախում»։ Տեսանյութում բլոգերը նաև պնդել էր, թե հայերը չեն հարգում անձնական սահմանները, իսկ մարդկանց և անցորդներին ջրելը մշակույթ չէ, այլ «անհարգալից վերաբերմունք» և «ագրեսիայի ուղղակի դրսևորում»։ «Եթե ես գտնվում եմ ձեր երկրում, պարտավոր չեմ հետևել ինչ-որ ավանդույթների», – հայտարարել է նա։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ներկայացված հայտարարությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են էջի օգտատիրոջը և ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեղադրանքով։ Որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |