Վարչապետը` Պուտինի մասին․ Չի ուզել, չի շնորհավորել![]() 29 հուլիսի 2026 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է իրեն պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Չի ուզել, չի շնորհավորել»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: Այնուհետև վարչապետը հավելել է․ «ՌԴ նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այստեղ հարց է առաջանում, թե բա այդ դեպքում ինքն ո՞ւմ հետ էր խոսում»։ Փաշինյանը հավատացրել է, որ Պուտինն իրեն վերջնաժամկետ չի տվել։ Այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը վերջնաժամկետ է տվել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝ Փաշինյանն ասել է, որ «վերջնաժամկետների հետ կապված խոսույթն անընդունելի է»։ «Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված ինքներս ենք որոշումներ կայացնում, այդ առումով ես ասել եմ՝ մենք պետք է որոշենք՝ երբ կանենք հանրաքվե կամ չենք անի»,- ասել է նա։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |