ՀՀ-ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահ![]() 29 հուլիսի 2026 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-29-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում անցկացված նստաշրջանում ՀՀ-ն ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 2027թ․ նստաշրջանի նախագահ: Այդ մասին հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական պատվիրակությունից։ Այն անցկացվելու է Ստամբուլում: Կոմիտեի անդամ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներ, ինչպես նաև ազգային փորձագետներ։ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը՝ ներգրավվելով Համաշխարհային ժառանգության ցանկում նոր մշակութային և բնական օբյեկտների ընդգրկման, ինչպես նաև պահպանության վիճակի վերաբերյալ զեկույցների շուրջ որոշումների ընդունման գործընթացում։ Նստաշրջանի արդյունքներով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է 25 նոր մշակութային և բնական ժառանգության օբյեկտ։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցել է նաև Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակին նվիրված հարակից միջոցառմանը, որտեղ ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |