Պապիկյանն ու Սարգսյանը կվերանշանակվեն![]() 29 հուլիսի 2026 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Սուրեն Պապիկյանը և Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն համապատասխանաբար պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոններում։ Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո կայացած ճեպազրույցու: Նա հաստատել է, որ երկուսն էլ վերանշանակվելու են, հայտնում է 1lurer.am-ը: Լրագրողի մեկ այլ հարցին՝ վարչապետի աշխատակազմը ղեկավարելո՞ւ է Լիլիթ Մակունցը, Փաշինյանը նույնպես դրական պատասխան է տվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |