Բեգոյան. Երևանի ծառերի մոտ 30%-ի կենսունակությունն ավարտվում է

Բեգոյան. Երևանի ծառերի մոտ 30%-ի կենսունակությունն ավարտվում է

PanARMENIAN.Net - Երևանի ծառերի գրեթե 30 %-ը ծեր է, կենսունակության ավարտին մոտ, որոնք հետագա տարիների ընթացքում ենթակա են փոխարինման նոր, ավելի արժեքավոր ծառատեսակներով, հայտարարել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նա նշել է, որ ամեն ծառահատումից առաջ բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվում, նոր միայն հատման որոշում կայացնում։

«Ամռան ամիսներին սկսում ենք արդեն ավելի ինտենսիվ չորացած ծառերի հատումները և Երևանից դուրսբերումը։ Տասնյակ միավոր տեխնիկա է աշխատում, և սղոցավարները փորձում են քաղաքից դուրս բերել ավելի մեծ վտանգ ներկայացնող ծառատեսակները խուսափելու համար գույքային վնասներից, մարդկանց վնասվածքներ»,- ասել է նա։

Բեգոյանը նաև անդրադարձել է աշնանը սպասվող աշխատանքներին՝ հայտնելով, որ Սևանի կողմից դեպի Երևան տանող հատվածում մոտ 3 հա տարածքում կհիմնվի ուրբան անտառ։

Աշնանը մայրաքաղաքում շարունակվելու են ծառատունկի և ծառերի ձևավորման աշխատանքները, կձևավորվեն մայրաքաղաքի մուտքերը:

Ավելի վաղ ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն ահազանգել էր, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում առողջ ծառեր են հատել՝ իբրև կոյուղի քաշելու նպատակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---