ԶՈւ ղեկավարությունն ու ԿԽՄԿ-ն քննարկել են համագործակցության առաջնահերթությունները

ԶՈւ ղեկավարությունն ու ԿԽՄԿ-ն քննարկել են համագործակցության առաջնահերթությունները

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հիմնական ուղղություններն ու զինված ուժերին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցերը։

Հուլիսի 29-ին նա ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԿԽՄԿ ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր։

Ասրյանը բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու արդյունքները՝ շնորհակալություն հայտնելով ԿԽՄԿ պատվիրակությանը համագործակցության և ՀՀ զինված ուժերի կարողությունների զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Իր հերթին Դաֆնե Մարեն ներկայացրել է երկարամյա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով, որ դրա հիմնական նպատակներից է միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման ուղղությամբ զինված ուժերի կարողությունների շարունակական զարգացումը։

 Ուշագրավ
---