Փոխնախարարը Ժնևում ներկայացրել է Հայաստանի ԱԲ ռազմավարությունը![]() 30 հուլիսի 2026 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Ժնևում անցկացված AI for Good Summit-ի շրջանակում մասնակցել է «RegulatingAI|AI Policy & Governance» փոդքասթին, որի թեման եղել է՝ «Ինչպե՞ս կարող է փոքր երկիրը դառնալ արհեստական բանականության համաշխարհային հզոր կենտրոն»։ Հարցազրույցի ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականն ու իրականացվող ռազմավարությունը արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ անդրադառնալով երկրի՝ որպես ձևավորվող գլոբալ ԱԲ կենտրոնի զարգացման ուղղությանը, տաղանդի և մարդկային կապիտալի նշանակությանը, NVIDIA-ի և տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների հետ համագործակցությանը, ԱԲ ենթակառուցվածքների, տվյալների կենտրոնների և էներգետիկ ներուժի զարգացմանը, ինչպես նաև պատասխանատու ԱԲ կառավարման և պետական համակարգում բաց կոդով ԱԲ լուծումների ներդրմանը։ Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև փոքր երկրների ինքնիշխան ԱԲ կարողությունների ձևավորման հեռանկարներին, հայկական սփյուռքի մասնակցությանը ոլորտի առաջընթացում, ԱԲ գործարանների (AI Factories) զարգացման հեռանկարներին, ինչպես նաև միջազգային համագործակցության կարևորությանը՝ որպես արհեստական բանականության համաշխարհային առաջընթացի և մրցունակ ԱԲ էկոհամակարգերի ձևավորման հիմնական նախադրյալներից մեկի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |