Մարզերում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ![]() 30 հուլիսի 2026 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ուշ երեկոյան, 31-ի գիշերը, ինչպես նաև օգոստոսի 1-ի և 2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ի և 31-ի ցերեկային ժամերին, ինչպես նաև օգոստոսի 3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին լինելու է հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Հուլիսի 30-ին և 31-ին, ինչպես նաև օգոստոսի 1-3-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևանում հուլիսի 30-ին և 31-ին, ինչպես նաև օգոստոսի 1-ին և 3-ին կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-ին և 31-ին, ինչպես նաև օգոստոսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։ Հուլիսի 30-ին և 31-ին, ինչպես նաև օգոստոսի 1-3-ն Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովտային շրջաններում պահպանվելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հուլիսի 30-ին և 31-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +34․․․+35 աստիճան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |