Նազարյանը՝ Բաքվում․ Մրցաշարը լավ է կազմակերպված, ուրախ եմ, որ հաղթեցի

Նազարյանը՝ Բաքվում․ Մրցաշարը լավ է կազմակերպված, ուրախ եմ, որ հաղթեցի

PanARMENIAN.Net - Բաքվում մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոն դարձած Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հավաքականը գոհ է մնացել առաջնության կազմակերպումից և ցուցաբերված ընդունելությունից։

«Մենք շատ լավ տրամադրություն ունենք։ Մեզ այստեղ շատ ջերմ են դիմավորել։ Մրցաշարը լավ է կազմակերպված, բարձր մակարդակով, իսկ մասնակիցները բավականին ուժեղ էին։ Ուրախ եմ, որ հաղթեցի»,- ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Հայ ըմբիշը նաև ընդգծել է, որ թիմը որևէ կազմակերպչական դժվարության չի բախվել։

«Բաքվում աշխարհի առաջնությանը մեր մասնակցության համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Մեզ շատ լավ ընդունեցին, ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները մրցույթին հարմարավետ նախապատրաստվելու և ելույթ ունենալու համար»,- նշել է նա։

Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգի մրցումներում Ջանես Նազարյանը իր կարիերայում երկրորդ անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի կոչման՝ եզրափակիչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---