Դատախազությունը ստուգում է Ասիլյանի պնդումը՝ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին սպառնալիքների մասին

Դատախազությունը ստուգում է Ասիլյանի պնդումը՝ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին սպառնալիքների մասին

PanARMENIAN.Net - Դատախազությունում ուսումնասիրության առարկա է դարձել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի հայտարարությունը, որում նա հայտնել է Ավետ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին, հայտնում է «Փաստինֆոն»:

Հուլիսի 29-ին Աբովյանի ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանը ձերբակալվել է Ավետ Կոնջորյանի ծեծի գործի շրջանակում։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միջադեպի պատճառը եղել է գումարային հարցը։

Այս իրադարձություններին զուգահեռ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանը նույնպես ահազանգել է՝ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին սպառնալիքների վերաբերյալ։

«Այո՛, Ավետ Կոնջորյանը սպառնացել է մորս՝ պահանջելով, որ գումարի դիմաց խանութը փոխանցեն իրեն, այն դեպքում, երբ ինքն այդ գումարի հետ ոչ մի կապ չուներ»,- հայտարարել էր նա։

Դատախազությունից հայտնել են, որ իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել Հայկ Կոնջորյանի եղբայր, նույնպես ՔՊ անդամ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով, մեքենայի միջից փողոցում, առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ դատախազություն հաղորդում է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով։

 Ուշագրավ
---