6 ամսով արգելվել է տոմատի մածուկի ներկրումը ՀՀ, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից![]() 30 հուլիսի 2026 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է վեց ամիս ժամկետով արգելել տոմատի մածուկի ներմուծումը հանրապետության տարածք, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ նպատակ ունենալով աջակցել տեղական արտադրողներին և լոլիկի մթերմանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում, հայտնում է Sputnik Արմենիան: «Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով»,– ասված է հիմնավորման մեջ։ Որոշման հիմնավորման համաձայն՝ հայկական ծագում ունեցող կարանտինային արտադրանքի նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետևանքով նվազել են հայկական ծագման պտուղ-բանջարեղենի, այդ թվում՝ ջերմատնային լոլիկի արտահանման ծավալները։ Արդյունքում արտահանման համար նախատեսված ջերմատնային լոլիկի զգալի մասն իրացվել է տեղական շուկայում, ինչը նվազեցրել է բաց դաշտում աճեցված լոլիկի նկատմամբ պահանջարկը։ Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից՝ 2026 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 22-ը, ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է մոտ 800 տոննա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է մոտ 7000 տոննա՝ ամբողջությամբ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Կառավարությունից նաև նշել են, որ 2020–2025 թվականներին տոմատի մածուկի ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է մոտ 5336 տոննա, իսկ նույն ժամանակահատվածում արտահանման տարեկան միջին ծավալը՝ մոտ 3822 տոննա։ «Ռոսսելխոզնադզորը մայիսից սահմանափակել է Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները՝ սկզբում ձուկն ու ծաղիկները, այնուհետև նաև միրգ-բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը։ Գերատեսչությունն այդ որոշումները հիմնավորել է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որտեղ ուղղվում է Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |