Փաշինյանը՝ Moody’s-ի գնահատականի մասին․ Փաստորեն ներքաղաքական կայունություն ունենք՝ վրեքս խաբար չկա![]() 30 հուլիսի 2026 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Moody’s-ի հրապարակած գնահատականը Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ և անդրադարձել այնտեղ նշված ներքաղաքական կայունության մասին գնահատականին։ «Ի միջի այլոց, սա շատ հետաքրքիր դիտարկում է, փաստորեն մենք ներքաղաքական կայունություն ունենք՝ վրեքս խաբար չկա»,-ասել է նա: Moody’s վարկանիշային գործակալությունը հուլիսի 28-ի վարկանիշով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։ Moody’s-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով. «Աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ (ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության խորացմամբ) և ներքաղաքական կայունությամբ»։ Ըստ Moody’s-ի՝ միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ՝ 2026–2027 թվականներին ակնկալվում է 5-5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |