Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցներին ընդունել են կառավարությունում, բայց հարցերին պատասխան չեն տվել![]() 30 հուլիսի 2026 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներին ընդունել էին կառավարությունում, զգուշացնելով, որ հանդիպումը 15 րոպե է տևելու: Դուրս գալով կառավարության շենքից՝ նրանք հայտնել են, որ իրենց բողոքը լսել են, բայց հարցերին պատասխան չեն տվել։ ձեռնարկությունների աշխատակիցներn ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ պահանջելով վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի, հայտնում է Sputnik Արմենիան: «Մեզ ընդունեց դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն պետ Համլետ Նազարյանը։ Նա ո՛չ ժամկետ ասաց, թե երբ կբացվեն մեր աշխատատեղերը, թե ինչպես կարող ենք լուծել բանկերում մեր պարտավորությունները, ո՛չ էլ մեր հարցերին պատասխանեց։ Նա ուղղակի ուզում էր այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել»,– լրագրողներին ասել է «Օլիմպավանի» աշխատակից Էրիկ Օհանյանը։ Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։ Ակցիայի մասնակիցները որոշել են ևս մի քանի ժամ մնալ կառավարության շենքի մոտ, մինչև ստանան վերջնական ու սպառիչ պատասխան։ Նրանք շարունակում են վանկարկել. «Բացե՛ք աշխատատեղերը, բացե՛ք, բացե՛ք»։ Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |