Փաշինյանն ակնարկել է ջրի սակագնի բարձրացման մասին![]() 30 հուլիսի 2026 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ջրամատակարարման համակարգը քայքայված է, և լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ջրի որակի խնդիրներին։ Նա միաժամանակ ակնարկել է, որ ներդրումները կարող են բարձրացնել ջրի սակագինը: «Սակայն խնդիրը միայն ներդրումը չէ․ մեզ թվում է՝ միայն խողովակը քաշեցինք, ու հարցը լուծվեց։ Այդ խողովակը քաշելուց հետո ամենօրյա սպասարկում է անհրաժեշտ, դրա համար՝ այլ ներդրումներ։ Ստանդարտն այն է, որ այս ամենը պետք է ներառվի սակագնի մեջ, ու մենք պետք է առնչվենք այդ խնդրին»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան: Փաշինյանը հիշեցրել է, որ դեռ պատգամավոր եղած ժամանակներից առնչվել է այն խնդրին, երբ մարդիկ հրաժարվել են ընդհանուր համակարգից և իրենց համար ֆիլտրերի միջոցով աղբյուրներից ջուր են բերել։ «Ես հիշում եմ այդ ֆիլտրերի շուրջ հավաքված տիղմը, բայց այդ ջուրն էին խմում, քանի որ հրաժարվում էին ջրաչափ տեղադրել և այլն։ Պետք է ստանդարտներով առաջնորդվել, իսկ ստանդարտն այն է, որ այդ ամենը պետք է ներառվի սակագնի մեջ»,– ընդգծել է վարչապետը։ Անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակի դեպքերին՝ նա նշել է, որ դեռ չի տիրապետում բոլոր մանրամասներին և սպասում է պատասխանատու կառույցների հիմնավորված պարզաբանմանը։ Ջրի սակագինը 2026 թվականին չի փոխվի։ Որոշումը կայացվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |