Փաշինյանը տեղյակ է, թե Աննա Հակոբյանի հասցեին ինչ սպառնալիքներ են եղել![]() 30 հուլիսի 2026 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղյակ է, թե Աննա Հակոբյանի հասցեին ինչ սպառնալիքներ են եղել: Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ «Կարծում եմ՝ իրավապահները հանցագործության դեպք պարունակող ցանկացած դեպքի պարտավոր են արձագանքել և արձագանքում են»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը: Նա հավելել է, որ պետք չէ ժխտել, որ դա կախված է նաև հայտարարությունների տեսանելիությունից: «Հնարավոր է ինչ-որ մի քաղաքացի իր էջում այդ թվում գրի և տեսանելիության խնդիր լինի։ Այսինքն՝ սոցիալական ցանցերում պարզ է, որ որոշ մարդկանց գրածներն ավելի տեսանելի են, որովհետև մամուլն է հետո դա տիրաժավորում և այլն, և այլն, և դա դառնում է ավելի տեսանելի, և արձագանքն էլ համապատասխանաբար էլի դառնում է ավելի տեսանելի։ Ինչ վերաբերվում է՝ տեղյակ եմ արդյոք՝ ինչ սպառնալիքների մասին է խոսքը. այո՛, տեղյակ եմ»,- ասել է Փաշինյանը։ ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |