Վրաստանը նոր ռազմավարական գործընկե՞ր է փնտրում Հայաստանում

PanARMENIAN.Net - «Սահակաշվիլիի այցը Հայաստան պատահական չէ»,- մամլո ասուլիսին հայտնել է հայագետ Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը նոր ռազմավարական գործընկերոջ որոնումն է: Արեւմուտքն այլեւս չի ցանկանում աջակցել Վրաստանին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան, ամենայն հավանականությամբ, ներքին խնդիրներ են առաջացնում Վրաստանի համար, քան օժանդակում նրան: Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես փչացան բոլոր կողմերի ճնշման ներքո»,- հայտնել է հայագետը:



«Հայաստանն ու Վրաստանը երբեք ռազմավարական գործընկերներ չեն եղել, մենք միայն «լավ հարաբերություններ ենք ունեցել, Վրաստանը ռազմավարական գործընկերական հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի հետ, բայց ոչ երբեք` Հայաստանի: Իր այցով Հայաստան Վրաստանի նախագահը ցանկանում էր ցույց տալ, որ նման հարաբերությունները հնարավոր են նաեւ Հայաստանի հետ»,- նկատել է նա:

Վրաստանն այժմ լարված հարաբերություններ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: «Այդ երկրների հանդեպ իր յուրաքանչյուր գործողության համար Վրաստանը պատասխան հարված է ստանում»,- նկատել է նա:



Նրա կարծիքով, Մոսկվան իր գործողություններով ցանկացած միջոցով փորձում է մեկուսացնել Թբիլիսին եւ ցույց տալ նրա անօգնականությունը, ինչի լավ օրինակը Ռուսաստանի կողմից Ադրբեջանի գազը գնելն էր: Վրաստանն այժմ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու նոր միջոց է փնտրում, եւ միակ հարմար միջոցը նրա համար Հայաստանն է:



Իսկ ինչ վերաբերում է ռուս պատգամավորների արձագանքին, որոնք հավանություն չեն տվել Սահակաշվիլիին Պատվո շքանշանով պարգեւատրելուն, Ալվրցյանը նշել է, որ Ռուսաստանը պետք է ցույց տար իր դժգոհությունը: «Փաստորեն, իր ռազմավարական գործընկերն ընդունել է Ռուսաստանի թշնամուն, բայց, ինչպես դուք գիտեք, Մոսկվայի կողմից պաշտնոկան հայտարարություններ չեն եղելօ: Ես միայն մեկ կոպիտ արտահայտություն եմ նկատել ռուս պատգամավորների կողմից, ինչն անգրագիտության դրսեւորում եմ համարում»,- ընդգծել է փորձագետը: Նրա խոսքով, Հայաստանն արդեն բախվել է Ռուսաստանի կողմից նման արձագանքի հետ, երբ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Վրաստան, բայց հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի վատթարացում տեղի չունեցավ, ընդհակառակը` դրանք բարելավվեցին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---