Անհետ կորած 13-ամյա Վահեն հայտնաբերվել է Գառնիում![]() 30 հուլիսի 2026 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է անհետ կորած համարվող Վահե Ապիկյանը: ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների և քաղաքացիների համատեղ որոնողական աշխատանքի արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ 2012 թվականին ծնված Վահեի անհետ կորելու մասին հազորդվել էր հուլիսի 29-ին։ «Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Լուրը հաստատել է նաև տղայի հայրը՝ Տիգրանը։ Նրա խոսքով՝ նախորդ օրից որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է Գողթի անտառային տարածքներից, հայտնում է Panorama.am-ը: Հայրը նշել է, որ դեռ չի հասցրել տեսնել որդուն, քանի որ այս պահին նրան տեղափոխում են ոստիկանության բաժին, և իրենք այնտեղ են ուղևորվում։ Տիգրանի խոսքով՝ երեխայի առողջական վիճակը լավ է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |