Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարաձգել է ևս մեկ ամսով

Վահագն Չախալյանի տնային կալանքը երկարաձգել է ևս մեկ ամսով

PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման աջակից Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Նիստը նախագահել է դատավոր Կարեն Ֆարխոյանը:

Չախալյանի խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը, սակայն ժամկետի որոշումը թողել է դատարանի հայեցողությանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Մինչ այդ Չախալյանի պաշտպանները միջնորդել են նրան ազատ արձակել՝ պնդելով, որ արդեն 1 տարի 8 ամիս ազատությունից զրկված Չախալյանի կալանավորումը հիմնավորված չէ։

«Նա կալանքի տակ է միայն նրա համար, որ 307-հատորանոց գործի 15 հազար տողերից ընդամենը 6-ում 6 անգամ հոլովվել է Չախալյան ազգանունը։ Դա էլ դեռ հարց է՝ Վահագն Չախալյանի՞ անունն է, թե ընդհանրապես Չախալյան ազգանունը»,– ասել են փաստաբանները։

«Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը կալանավորվել է 2025 թվականի հուլիսի 5-ին։ 2026 թվականի փետրվարի 26-ին նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ համակցված չբացակայելու արգելքով։

Ըստ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները ծրագրել էին իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ Հայաստանում։

 Ուշագրավ
---