Բաքվից վերադարձած հայ ըմբիշներին Դիլիջանում հանդիսավոր են դիմավորել![]() 30 հուլիսի 2026 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունից՝ հայրենիք բերելով մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Դիլիջանում նրանց դիմավորել են մեծ շուքով։ Դիմավորողների թվում եղել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար, ներկայումս Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Հայաստանի հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճել է 71 կգ քաշային Ջանես Նազարյանը, որը եզրափակիչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևին։ Չեմպիոնի պատվին Բաքվում հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Արարատ Ավետիսյանը՝ 48 կգ, և Գևորգ Հարությունյանը՝ 51 կգ քաշային կարգերում, դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |