«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքներն ակնհայտ կլինեն ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին30 հունիսի 2009 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Արդյոք արդարացնում են իրենց Երեւանի եւ Անկարայի միջեւ սկսված «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները, պարզ կլինի միայն ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ոչ մի արդյունք չի տվել: Մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր մենք գործընթացի պասիվության նմանակման ականատես ենք լինելու, բայց այդ պասիվության հետադարձ արդյունքները կտեսնենք հենց հոկտեմբեր-նոյեմբերի վերջին»,- ասել է փորձագետը:Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին` Կարեն Բեկարյանն ընդգծեց, որ պետք չէ սպասել հակամարտության լուծման որակական նոր առաջարկությունների: «Չարժի սպասել փոփոխությունների փաթեթի տեսքով: Ամենայն հավանականությամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին նոր մոտեցումներ են ներկայացնում չհամաձայնեցված կետերի շուրջ»,- հայտարարել է փորձագետը: Բեկարյանի խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանում են զուգահեռ, ամբողջ հարցը նրանում է, թե կհատվեն նրանք թե ոչ: «Տվյալ պահին կարելի է ասել, որ այդ երկու գործընթացները չեն հատվում: Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի համար շահավետ է, որ այդ գործընթացներն ընթանան զուգահեռ եւ չհատվեն»,- հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |